Photo (74)- resized

Հունվարի 8-ն Ոսկրածուծի դոնորների հայկական ռեստրը արդեն 16 տարի շարունակ նշում է Ոսկրածուծի դոնորների օր

«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» (ՈԴՀՌ) բարեգործական հիմնադրամը հունվարի 8-ին նշում է Հայաստանում արդեն 16-րդ անգամ տոնվող Ոսկրածուծի դոնորի օրը:

Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր բարեգործական հիմնադրամը ստեղծվել և հիմնադրվել է Հայաստանում ի պատասխան լեյկեմիայով և արյան այլ հիվանդություններով տառապող երեխաների կյանքի փրկության և բուժման համար ստեղծված խիստ անհրաժեշտության: Հիմնադրամի հիմնական նպատակն է ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի լաբորատորիայի միջոցով հայ հիվանդների համար գտնել ոսկրածուծի համապատասխան դոնոր և ապահովել փոխպատվաստման առավել արդյունավետություն լեյկեմիայով և արյան այլ հիվանդություններով տառապող հիվանդների համար:
Գործունեության 16 տարիների ընթացքում հիմնադրամում անդամագրվել են ավելի քան 28.000 աշխարհասփյուռ կամավորներ 4 մայրցամաքների 24 երկրներից, որոնցից 23 նվիրաբերել են իրենց ցողունային բջիջները:

ՈԴՀ Ռեեստրը առաջինն է Հայաստանում ներդրել աշխարհում ընդունված աուտո-փոխպատվաստման մեթոդը, ինչը բարձրացնում է արյան քաղցկեղով հիվանդների բուժման արդյունավետությունը: Ռեեստրի լաբորատորիայում կատարվում է իմունոֆենոտիպավորում, որն արյան չարորակ հիվանդությունների ախտորոշման հիմնական մեթոդներից է: Միաժամանակ Ռեեստրը սկսել է մի նոր ծրագիր՝ պորտալարային արյունից և պորտալարից ցողունային բջիջների անջատում և սառեցում, որը նույնպես նորարարական կարևոր իրողություն է Հայաստանում:

Նշենք, որ «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» (ՈԴՀՌ) բարեգործական հիմնադրամը Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) հետ միասին 2015թ. սեպտեմբերի 19-ին, Երևանի Գաֆէսճեան արվեստի կենտրոնի քանդակների պարտեզում մեծ շուքով նշեցին աշխարհում առաջին անգամ տոնվող Ոսկրածուծի դոնորի միջազգային օրը:

Ռեեստրը անդամագրված է Ոսկրածուծի դոնորների միջազգային կազմակերպությանը (BMDW), նաև հանդիսանում է Ոսկրածուծի դոնորների համաշխարհային ասոցիացիայի (WMDA) լիիրավ անդամ: Հեռախոս՝ (374 10) 20 83 11, Էլ. հասցե՝ info@abmdr.net, Կայք՝ www.abmdr.net

admin

movies123 movies123.sbs