ABMDR donor donates stem cell to a patient from Iran. Click here to see the full video.

Untitled design (10)

Վիրաբույժի ձեռքին վիրահատական նշտարի փոխարեն այլ գործիք է՝ միացված երակներին: Տավուշի բժշկական կենտրոնի տնօրենը ամենօրյա աշխատանքի մի մասն է անում՝ կյանք է փրկում, սակայն այս անգամ կրծքային վիրաբույժից ոչ կրծքավանդակ բացել է հարկավոր, ոչ էլ՝ որեւէ օրգան կտրել: Այս սենյակում կմնա նույնքան, որքան վիրահատություններն են տեւում՝ շուրջ 5 ժամ: Նրա հանձնած ցողունային բջիջները կփրկեն արյան քաղցկեղով հիվանդ տղայի կյանքը: Ո՞վ է նա՝ չգիտի, չի էլ ուզում իմանալ:

2011 թվականին՝ բժշկական համալսարանի վերջին կուրսում էր, երբ դոնորագրվեց ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրում: Դոնոր դառնալու մասին մոռացել էր մինչ այն պահը, երբ Երեւանից զանգ ստացավ: Պարզվեց՝ ամբողջ աշխարհում միայն նա կարող է փրկել իրանցի տղայի կյանքը: Առանց երկմտելու եկավ:

Հեղինակ՝

Աննա Դավթյան

admin